Մարյամ Բիգվավան դարձել է Առաջին ալիքի «Ռանինա» նախագծի հինգերորդ եթերաշրջանի հաղթողը և Վրաստանի ձայնը 2022 թվականի Մանկական Եվրատեսիլում
Վրաստանի Առաջին ալիքով տեղի է ունեցել «Ռանինա» նախագծի եզրափակիչը։
Մարյամ Բիգվավան դարձավ «Ռանինայի» հոբելյանական հինգերորդ եթերաշրջանի հաղթողը։
Ըստ այդմ՝ 2022 թվականի Մանկական Եվրատեսիլում Վրաստանը ներկայացնելու է հենց Մարյամ Բիգվավան։
Մարյամ Բիգվավայի հետ նախագծի եզրափակչին մասնակցել են Օթո Բազերաշվիլին, Վաչե Ղվինիաշվիլին և Նիկոլոզ Խառատին։