Մարտվիլիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Մարտվիլիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Մարտվիլիի մունիցիպալիտետի Գաճեդիլի գյուղում, Նախունոայից մեծ Ճղոնիա ուղևորվող թեթև մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և այրվել:

Մեքենային վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը տուժել է և տեղափոխվել Քութաիսիի կլինիկաներից մեկը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, քրեական գործ է հարուցվել 276-րդ հոդվածի 6-րդ մասով:

Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ: