Մարտվիլիի և Ճղոնդիդիի թեմում բախման ընթացքում վիրավորվել է մի քանի մարդ
Մի քանի մարդ վիրավորվել է Մարտվիլիի և Ճղոնդիդի թեմում առճակատման ընթացքում, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, թեմի ներկայացուցիչներն ու ծխական համայնքի մի մասը միմյանց են բախվել: Վեճի պատճառը քահանայությունից երկու հոգևոր անձանց, Կոնստանտինե Գաբիսոնիային և Պետրե Ղուդուշաուրիին կարգալույծ անելն էր:
Բախման ընթացքում փլվել է թեմի երկրորդ հարկում գտնվող փայտե պատշգամբի ճաղավանդակը, որի պատճառով մի քանի մարդ ընկել է պատշգամբից: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Ծխական համայնքի մի մասը պահանջում է, որ նորանշանակ միտրոպոլիտ Ստեփանեն անհապաղ հեռանա թեմից: