Մարտվիլիի եւ Ճղոնդիդի թեմում տեղի ունեցած միջադեպի գործով Մարտվիլիի ոստիկանությում ընթանում է հարցաքննություն
Մարտվիլիի եւ Ճղոնդիդի թեմի նստավայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ներքին գործերի նախարարության Մարտվիլի ոստիկանության բաժնում հարցաքննվում են վկաները:
Հարցաքննությանը ներկա են թեմի հոգևորականությունը, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Երեկ Մարտվիլիում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ լրատվամիջոցների վեց ներկայացուցիչ:
Թեմի ներկայացուցիչների և ծխի մի մասի միջև վեճի պատճառը երկու հոգևորականների՝ թեմում նորանշանակ միտրոպոլիտ Կոստանդին Գաբիսոնիային և Պետեր Ղուդուշաուրիին կարգալույծ անելն էր:
Բախման ընթացքում թեմի երկրորդ հարկում գտնվող փայտե ճաղավանդակը փլվել է, ինչի պատճառով մի քանի մարդ ընկել է պատշգամբից:
Մարտվիլիի և Ճղոնդիդի թեմի ծխական համայնքի մի մասը պահանջում է, որ նորանշանակ միտրոպոլիտ Ստեփանոսը անհապաղ հեռանա թեմից:
ՆԳՆ-ն գործ է հարուցել Վրաստանի քրեական օրենսգրքի 124-րդ հոդվածով, որը նախատեսում է անզգուշությամբ առողջությանը վնաս հասցնել: