Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ 2023 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7,3 տոկոս, իսկ առաջին եռամսյակի միջին իրական աճը սահմանվել է 7,2 տոկոս։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2023 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տրանսպորտը և պահեստավորումը, առևտուրը։ Իսկ նվազման միտում է նկատվել վերամշակող արդյունաբերության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում։