Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, ընթացիկ տարվա մարտին Ավստրիա է մեկնել Վրաստանի 1650 քաղաքացի, որոնցից 105-ի մուտքը երկիր արգեվել է:
Վրաստանի քաղաքացիներին չթողնելու վիճակագրությամբ, Ավստրիայի ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Շենգենի գոտու այլ երկրներից:
Համեմատարբ բարձր են մերժելու փաստերը նաև Կիպրոսի դեպքում, ուր մեկնել է 1011 քաղաքացի, իսկ սահմանը հատել չի կարողացել 39-ը:
Այլ երկրների ցուցանիշն այսպիսին է. Գերմանիա – 6056 մեկնում և 31 մերժում, Իտալիա`2913 մեկնում և 30 մերժում; Հունաստան – 3730 մեկնում եւ 13 մերժում, Իսպանիա`1497 մեկնում և 37 մերժում, Ֆրանսիա – 1595 մեկնում և 35 մերժում, Լեհաստան – 3185 մեկնում և 20 մերժում, Հունգարիա – 1109 մեկնում եւ 10 մերժում; Չեխիա – 1491 մեկնում եւ 3 մերժում; Լատվիա – 708 մեկնում եւ 27 մերժում, Բելգիա – 168 մեկնում եւ 4 մերժում. Բուլղարիան – 102 մեկնում եւ 1 մերժում: