Մարտի 5-ին, «Նախարարի ժամ» ձևաչափում խորհրդարանում կլսեն Վախտանգ Գոմելաուրիին
Մարտի 5-ին, «Նախարարի ժամ» ձևաչափում խորհրդարանում կլսեն Վախտանգ Գոմելաուրիին

Վրաստանի ներքին գործերի նախարարին կլսեն օրենսդիր մարմնում: Վախտանգ Գոմելաուրին վաղը խորհրդարանում կներկայանա «Նախարարի ժամ» ձեւաչափով: Այս մասին բյուրոյի այսօրվա նիստին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Միևնույն ժամանակ, Թալակվաձեն իր գործընկերներին խնդրել է ակտիվ հաղորդակցվել կառավարության հետ, որպեսզի «Նամախվանի» ՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ խորհրդարանում լսումներ անցկացնեն:

«Մենք ողջունում ենք վարչապետի շատ հստակ քաղաքական հայտարարությունը՝ Խորհրդարանի հետ համագործակցության և հաշվետվողականության վերաբերյալ: Մենք պատրաստ ենք համագործակցության, ինչպես նաև ունենք լիարժեք պատրաստակամություն, որ խորհրդարանը զգուշորեն կատարի իր վերահսկողական գործառույթները: Այդ թվում վաղը կունենանք լսումներ Ներքին գործերի նախարարի վերաբերյալ ՝ «Նախարարի ժամ» ձևաչափով: Իհարկե, խորհրդարանն ունի այլ մեխանիզմներ, և մեկ անգամ ևս խնդրում ենք ձեզ ակտիվորեն հաղորդակցվել կառավարության հետ «Նամախվանի» նախագծի վերաբերյալ, որպեսզի այս գործընթացը արդյունավետ պլանավորվի, և հասարակության բոլոր հարցերին տրվի պատասխան», – ասաց Արչիլ Թալակվաձեն: