Վրաստանի և Հնդկաստանի Հանրապետության միջև սկսվում են կանոնավոր ավիաչվերթները:
Վրաստանի ավիացիայի շուկա է մուտք գործում փոքր բյուջե ունեցող հնդկական «IndiGo – InterGlobe Aviation Limited» ավիաընկերությունը:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկությամբ, Դելի-Թբիլիսի-Դելի առաջին կանոնավոր չվերթն իրականացվելու է 2020 թվականի մարտի 5-ին:
2019-2020 թվականի ձմռան նավիգացիայի սեզոնի մնացած ժամանակաշրջանում (ավարտվում է մարտի 28-ին) ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու շաբաթը 7 օր հաճախականությամբ: Ավիաչվերթները իրականացվելու են Airbus A320 և A321 տիպի օդանավերով:
Վրաստանի և Հնդկաստանի միջև ավիաչվերթի մասին պայմանագիրն ստորագրվել էր 2018 թվականի ապրիլի 11-ին: