Մարտի 4-ին Վաշինգտոնում կսկսվի 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու փորձի դաշնային գործով Դոնալդ Թրամփի դատավարությունը
Մարտի 4-ին Վաշինգտոնում կսկսվի 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու փորձի դաշնային գործով Դոնալդ Թրամփի դատավարությունը

Մարտի 4-ին Վաշինգտոնում կսկսվի 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու փորձի դաշնային գործով Դոնալդ Թրամփի դատավարությունը։ Այսպիսով, դատավոր Տանյա Չուտկանը չհաստատեց դատավարության մեկնարկի ամսաթվի վերաբերյալ դատախազների կամ փաստաբանների առաջարկությունը։

Դատախազությունը ցանկանում է գործընթացը սկսել 2024 թվականի հունվարի 2-ից, մինչդեռ նախկին նախագահի պաշտպանական կողմը միջնորդել է դատավարությունը սկսել 2026 թվականի ապրիլին։

2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու փորձի գործը հետաքննում է հատուկ դատախազ Ջեք Սմիթը։

Նախկին նախագահն իրեն անմեղ է հայտարարում, իսկ դատավոր Տանյա Չուտկանին մեղադրում է կողմնակալության մեջ։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի դեմ եւս երեք քրեական գործ է հարուցվել։

Նշենք, որ Դոնալդ Թրամփի գործընթացի մեկնարկից երկրորդ օրը՝ մարտի 5-ին, հանրապետականների «սուպեր երեքշաբթին» է, որի ընթացքում 10-ից ավելի նահանգներում կանցկացվեն ներկուսակցական ընտրություններ։