Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 88-րդ կիլոմետրում գտնվող Գորիի ճանապարհային թունելում կանխարգելիչ աշխատանքների իրականացման նպատակով մարտի 30-ին ժամը 00:00-03:00-ն թունելի Սենակի-Թբիլիսի, իսկ 03:00-ից 06:00-ն թունելի Թբիլիսի-Սենակի երթուղիներով արգելված է բոլոր տեսակի երթևեկությունը։
Սենակի-Թբիլիսի ճանապարհային թունելի փակման ընթացքում երթևեկության հոսքը կտեղափոխվի դեպի Գորիի թունելների մուտքի ճանապարհ։
Ճանապարհային թունելի Թբիլիսի-Սենակի ուղղության փակման ժամանակ երթևեկության հոսքը կտեղափոխվի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությամբ, իսկ Սենակի-Թբիլիսի ուղղությունը կանցնի Գորիի թունելի մուտքի ճանապարհին: