Մարտի 25-ից սկսվում է 2019-2020 ուսումնական տարվա առաջինդասարանցիների գրանցումը
Մարտի 25-ից սկսվում է 2019-2020 ուսումնական տարվա առաջինդասարանցիների գրանցումը

2019-2020 ուսումնական տարվա առաջինդասարանցիների գրանցումն սկսվելու է մարտի 25-ից:

Ինչպես հայտարարել է կրթության նախարարի տեղակալ Իրինա Աբուլաձեն, հատուկ կրթական անհրաժեշտություն ունեցող երեխաների շահերից ելնելով, Վրաստանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, 2019-2020 ուսումնական տարվա, առաջինդասարանցիների գրանցման գործընթացում մտցվել են փոփոխություններ:

Նախարարի որոշմամբ, այս կատեգորիայի երեխաների համար գրանցման առաջին փուլը մեկնարկելու է 2019 թվականի մարտի 25-ին և ավարտվելու՝ ապրիլի 5-ին:

Գրանցման երկրորդ փուլը հնարավոր կլինի անցնել մայիսի 2-ից 17-ը ներառյալ և դպրոցում կգրանցվեն երեխաները, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է այդ դպրոցում, կամ որոնց ծնողը դպրոցի աշխատակից է:

Ինչ վերաբերում է երրորդ փուլին, դպրոցներում համընդհանուր գրանցումն սկսվելու է մայիսի 21-ին և իրականացվելու հունիսի մինչև 12-ը ներառյալ:

Չորրորդ փուլը, այսինքն թափուր տեղերում գրանցումը և փաստաթղթթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 25-ից հուլիսի 5-ը ներառյալ:

Փաստաթղթերը պարտադիր պետք է ներկայացվեն հունիսի 13-ից հունիսի 21-ը ներառյալ: Գրանցումը կիրականացվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի www.emis.ge պաշտոնական կայքէջում: Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը կչեղարկվի: