Մարտի 23-ը՝ Համաշխարհային օդերևութաբանության օր
Մարտի 23-ը՝ Համաշխարհային օդերևութաբանության օր

Մարտի 23-ը Համաշխարհային օդերևութաբանության օրն է: Միջավայրի ազգային գործակալության ղեկավարը օդերևութաբաններին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ:

Միջավայրի ազգային գործակալությունում անցկացված հանդիպմանը հիդրոօդերևուբանության դեպարտամենտի ղեկավարը անցկացրել է նախագծերի մասին շնորհանդես և խոսել առաջիկա ծրագրերի մասին:

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, վերջին տարիներին Վրաստանի մասշտաբով, հիդրոօդերևուբանական դիտորդական ցանցի ընդլայնման նպատակով իրականացվել են մի շարք աշխատանքներ: Մոնտաժվել և կարգի է բերվել ավելի քան 50 միավոր հիդրոօդերևուբանական չափանիշները չափող ստացիոնար սարքավորում:

Գործակալության ղեկավարը միջոցառմանը շնորհակալություն է հայտնել բնագավառի մասնագետներին:

Վրաստանի Օդերևութաբանության օրը նշվում է 1992 թվականից ի վեր, երբ երկիրը անդամակցել է Համաշխարհային օդերութաբանության կազմակերպությանը: