Մարտի 21-ին նշվում է Սահմանապահի օրը
Մարտի 21-ին նշվում է Սահմանապահի օրը

Մարտի 21-ին նշվում է Սահմանապահի օրը: Այս օրվա կապակցությամբ, ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ղեկավար Թեմուր Կեկելիձեն տեղակալի և ցամաքային սահմանի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի հետ միասին այցելել է սահմանային ոստիկանության Մեստիայի վարչություն և «Ճուբեր» սեկտոր:

Սահմանային ոստիկանության ղեկավարը սահմանապահներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել ծառայության համար և մի քանի աշխատակցի՝ ծառայողական պարտականությունը օրինակելի կատարելու և գրանցած հաջողության համար՝ պարգևատրել: