Մարտի 15-ից մայրաքաղաքում երթևեկող N6 և N20 ավտոբուսները կփոխարինվեն նոր մոդելնելով
Մարտի 15-ից մայրաքաղաքում երթևեկող N6 և N20 ավտոբուսները կփոխարինվեն նոր մոդելնելով

Մարտի 15-ից մայրաքաղաքում երթևեկող N6 և N20 ավտոբուսները կփոխարինվեն նոր մոդելնելով: Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Նրանց փոխանցմամբ, N6 երթուղիով կերթևեկի 12 մետր երկարությամբ 7 նոր ավտոբուս:

Ինչ վերաբերում է N20-ին, նշված երթուղով երթևեկող «դեղին ավտոբուսները» կփոխարինվեն 10 մետր երկարությամբ նոր ավտոբուսներով, որոնք մինչ այժմ սպասարկում էին N37-ին: N37-ին այսուհետ կսպասարկի նոր, 12 մետր երկարությամբ 10 միավոր ավտոբուս:

Տրանսպորտային բարեփոխման շրջանակներում, հնացած տրանսպորտային միջոցներն աստիճանաբար կփոխարնվեն նոր մոդելներով: Ընթացիկ տարում նոր ավտոբուսները բաշխվել են N3, N23, N32, N43, N46, N52, N70, N72, N79, N94, N121 և N345 ավտոբուսային գծերով:

Մայրաքաղաքի ավտոպարկը ընդհանուր նորացվել է 597 ավտոբուսով: