Մարտի 15-ից գործելու է նոր ինտեգրված՝ N339 երթուղին. Թբիլիսիի քաղաքապետարան
Մարտի 15-ից գործելու է նոր ինտեգրված՝ N339 երթուղին. Թբիլիսիի քաղաքապետարան

Մարտի 15-ից մայրաքաղաքին կավելացվի նոր, ինտեգրված N339 երթուղին, – այս մասին տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Նրանց խոսքով, նշված ավտոբուսը երթևեկելու է Գլդանի թաղամասում և ուղևորներին սպասարկելու է հետևյալ շրջանաձև ուղղություններով ՝ Մետրոկայան «Ախմետելի թատրոն», Օ. Խիզանիշվիլի փողոց (II-IV-VI-VIII մկ / շ), Ի. Վեկուայի փողոց (VII-V-III-I միկրոշրջանով), Մետրոկայան «Ախմետելի թատրոն»:

«N339 երթուղով 8 րոպեանոց ընդմիջումներով, տեղաշարժվելու է 12 մետրանոց BMC ավտոբուսի երեք միավոր», – ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: