Մարտի 13-ին Դևդորակի թունելում ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկատվության համաձայն, մարտի 13-ին Դևդորակի թունելում ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Սթեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի ավտոմոբիլային թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2025 թվականի մարտի 13-ին, ժամը 10:00-ից 17:00-ն, կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կտեղափոխվի Դևդորակի թունելի շրջանցիկ ավտոմոբիլային ճանապարհ», – նշված է տեղեկատվության մեջ։