Մարտի 1-ից թույլատրվում է սոցիալական միջոցառումների, հարսանիքների, խնջույքների, ծննդյան տոների և հոգեհացերի անցկացումը
Մարտի 1-ից թույլատրվում է սոցիալական միջոցառումների, հարսանիքների, խնջույքների, ծննդյան տոների և հոգեհացերի անցկացումը,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Միաժամանակ, նրա խոսքով, փակ տարածքում մեկ սեղանի շուրջ նստելու թույլտվություն ունեցողների թիվը վեցից կդառնա 10, իսկ բաց տարածքում՝ 10-ից կհասնի 15-ի։
«Ինչ վերաբերում է սննդի կետերին, ապա համակարգող խորհուրդը որոշել է փակ տարածքում մեկ սեղանի շուրջ նստելու թույլտվություն ունեցողների թիվը վեցից կդառնա 10, իսկ բաց տարածքում՝ 10-ից կհասնի 15-ի։ Հյուրերի առավելագույն քանակի սահմանափակումը նույնպես հանվում է։
Ինչ վերաբերում է սոցիալական միջոցառումներին, ապա նույն տրամաբանությամբ, որը ես թվարկեցի, 10 հոգի փակ տարածքում սեղանի շուրջ և 15 հոգի բաց տարածքում կարելի է կազմակերպել սոցիալական միջոցառումներ, ինչպիսիք են հարսանիքները, երեկույթները, ծննդյան տոները, հոգեհացերը և այլն», – ասաց Գիորգի Ղիբրաձեն: