Մարտի 1-ից գովազդային հաղորդագրությունները կուղարկվեն միայն հասցեատիրոջ համաձայնությամբ
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։ Նոր օրենքը, որն ընդունվել էր խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտին, ուժի մեջ կմտնի աստիճանաբար։
Մարտի 1-ից sms ագրեսիվ մարքեթինգային արշավը կսահմանափակվի։ Նոր օրենքի համաձայն՝ գովազդային հաղորդագրությունների համար անձնական տվյալների մշակումը և գովազդային հաղորդագրությունների ուղարկումը թույլատրվում է միայն այն անձի համաձայնությամբ, ում ուղարկվում է տեղեկատվությունը։ Անձը, ում տվյալները մշակվում են, ցանկացած դեպքում կարող է հրաժարվել տրված համաձայնությունից։
Այլ ուղղություններով պարտավորություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից։ Ցանկացած պետական հիմնարկ, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ, պարտավոր կլինեն ունենալ անձնական տվյալների պաշտպանության պատասխանատու։
Խախտումների համար նախատեսված են պատժամիջոցներ ։ Պատժամիջոցի չափը սահմանում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը։ Տուգանքի վերին շեմը 20000 լարի է։