Մարտի 1-ից կարանտինային տարածքները, «կովիդ-հյուրանոցները» չեղարկվում են,- համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
«Սա նշանակում է, որ գործող արձանագրությունների համաձայն՝ այսօրվանից կդադարեցվի վարակակիրների մուտքն այդ տարածքներ»,- ասել է Ղիբրաձեն։
Նրա խոսքով, վերացվում է թերմոսկրինինգի պարտավորությունը, ինչպես նաև ախտահանիչ արգելապատնեշ ունենալու պարտավորությունը։
«Հյուրանոցները կկարողանան իրենց հյուրերին սպասարկել բուֆետի միջոցով»,- ասել է Ղիբրաձեն։