Մարտի 1-ից բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք են ներկայացրել, կկարողանան օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործել Վրաստան
Համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 1-ից բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կամ ներկայացրել են 72-ժամյա ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իրավունք ունեն Վրաստան մուտք գործել օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով։
Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Մարտի 1-ից օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով երկիր մուտք կգործեն բոլոր օտարերկրյա քաղաքացիները/բնակիչները, որոնք լիովին պատվաստված են, իսկ պատվաստում չունենալու դեպքում՝ կներկայացնեն 72-ժամյա ՊՇՌ թեստ»,- նշված է տեղեկատվության մեջ։
Միաժամանակ, Համակարգող խորհրդի որոշմամբ, Վրաստանի քաղաքացիների՝ ՊՇՌ թեստով երկիր մուտք գործելու դեպքում, չեղարկվում է երրորդ օրը ՊՇՌ թեստավորման պարտավորությունը, իսկ ՊՇՌ թեստի բացակայության դեպքում գործող 8-օրյա ինքնամեկուսացումը նվազեցվում է մինչև 5 օր:
«Կանոնակարգերի մեղմացումից ելնելով չեղարկվում են բիզնես-այցերի, «Աշխատիր Վրաստանից» և ուսանողական հավելվածները»,- ասվում է հաղորդագրությունում։