Մարտի 1֊ից Պեգասուս աիրլայնսը ուղիղ թռիչքներ է իրականացնելու Ստամբուլից Բաթումի
Մարտի 1֊ից Պեգասուս աիրլայնսը ուղիղ թռիչքներ է իրականացնելու Ստամբուլից Բաթումի

2020 թվականի մարտի 1֊ից Պեգասուս ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ է իրականացնելու Ստամբուլից Բաթումիի ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի գործակալության կայք էջում տեղադրված լրատվությամբ, թռիչքները իրականացվելու են շաբաթական չորս անգամ։ Տոմսերը արդեն վաճառքում են, մեկ ուղղության արժեքը սկսվում է 55 եվրոից։

Պեգասուսն այս պահին ուղիղ թռիչքներ է կատարում Ստամբուլ֊Թբիլիսի ուղղությամբ։ Ստամբուլից Բաթումի թռիչքները իրականացվում են միայն թուրքական ավիաուղիների կողմից։