Մարթա Կոս. Մեզ անհրաժեշտ են Անջեյ Պոչոբուտի և Մզիա Ամաղլոբելիի նման անկախ ձայներ, շնորհավորում եմ 2025 թվականի Սախարովի մրցանակը ստանալու կապակցությամբ
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորում է «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին և բելառուս լրագրող Անջեյ Պոչոբուտին Սախարովի մրցանակը ստանալու կապակցությամբ։
Ըստ Մարթա Կոսի՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար պայքարը չի ավարտվել։
«Մի քանի օր առաջ Բելառուսը ազատ արձակեց 123 քաղբանտարկյալների։ Սա հույսի պահ է։ Սակայն բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար պայքարը չի ավարտվել։ Ահա թե ինչու մեզ անհրաժեշտ են Անջեյ Պոչոբուտի և Մզիա Ամաղլոբելիի նման անկախ ձայներ։ Շնորհավորում ենք 2025 թվականի Սախարովի մրցանակը ստանալու կապակցությամբ», – գրում է Մարթա Կոսը։
Եվրոպական խորհրդարանը այս տարի Սախարովի մրցանակը շնորհել է վրացի և բելառուս լրագրողներ Մզիա Ամագլոբելին և Անջեյ Պոչոբուտին։ Մտքի ազատության մրցանակը հիմնադրվել է 1988 թվականին՝ խորհրդային գիտնական և այլախոհ Անդրեյ Սախարովի պատվին։