Մարտական գործողությունների ժամանակ Աբխազիայում անհետ կորածներին փնտրելու նպատակով, նախատեսվում է ուսումնասիրել ավելի քան 30 աճյուն
Կարմիր խաչ միջազգային կոմիտեի նախագահությամբ Ստամբուլում անցկացվել է Համակարգող մեխանիզմի 13-րդ հանդիպումը, որի նպատակը 1992-1993 թվականներին Աբխազիայի կոնֆլիկտի ժամանակ անհետ կորած մարդկանց ճակատագիրը և գտնվելու վայրը պարզելն է:
Կոմիտեի տեղեկությամբ, մեխանիզմի վրաց և աբխազ մասնակիցները Ստամբուլում են հավաքվել աճյունները փնտրելու համար: Նրանք քննարկել են 2018 թվականի դեկտեմբերից հանդիպումից հետո ծավալվող գործընթացները, կոնկրետ, տեղի կադրերի հնարավորությունների զարգացման հարցը, որը կնպաստի անհետացած մարդկանց հետ կապված հարցերի առավել արդյունավետ լուծմանը և նրանց ընտանիքների անհրաժեշտությունների բացահայտմանը:
Հանդիպմանը քննարկել են նաև 2019 թվականի ծրագրերը:
Կարմիր խաչ միջազգային կազմակերպության տեղեկությամբ, մեխանիզմն ստեղծվելու հետո (2010 թվական), կարևոր քայլեր են արվել ընտանիքներին անհետ կորածների մտերիմների տեղեկություն փոխանցելու և աճյունները որոնելու ուղղությամբ – գտնվել է 413 մարդու աճյուն, որոնցից ճանաչվել և ընտանիքներին է փոխանցվել դեռևս 163-ը:
Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ գործընթացը պետք է արագացվի: