Մարտահրավերների պայմաններում կարևոր է շարունակել սերտ համագործակցությունը և Վարստանի հետ փակուղուց դուրս գալու վրա աշխատելը. Մարկ Քլեյթոն
Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան, Մարկ Քլեյթոնը դրական է գնահատում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումը:
Ինչպես Թվիթերի իր էջում գրում է Մարկ Քլեյթոնը, ներկայիս մարտահրավերների պայմաններում կարևոր է շարունակել սերտ համագործակցությունը Վրաստանի հետ և աշխատել փակուղուց դուրս գալու համար: Ըստ նրա, կարևոր է նաև շարունակել երկրում իրականացվող քաղաքական բարեփոխումները:
«Ես լավ հանդիպում ունեցա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հաշվի առնելով առկա մարտահրավերները, կարևոր է շարունակել սերտ համագործակցությունը և աշխատել Վրաստանի հետ փակուղուց դուրս գալու համար, ինչպես նաև շարունակել քաղաքական բարեփոխումները», – գրել է Մարկ Քլեյթոնը: