Մարոկոյի հավաքականը դուրս է մնացել առաջնությունից (տեսանյութ)

B խմբի հանդիպումը Պորտուգալիայի և Մարոկոյի հավաքականների միջև ընթացել է լարված պայքարում, որի ընթացքում երկրպագուները դիտել են բազմաթիվ վտանգավոր պահեր: Հանդիպման 4-րդ րոպեին անկյունաին փոխանցումից հետո, Կրիշտիանո Ռոնալդուն գեղեցիկ հարվածով գնդակը ուղարկել է հակառակորդի դարպասը: Դրանից հետո մարոկոցիները ակտիվացան և սկսեցին գրոհել: երկու խաղակեսերի ընթացքում աֆրիկացիները ստեղծել են բազմաթիվ վտանգավոր պահեր: Սակայն, Պորտուգալիայի դարպասապահ Ռուի Պատրիսիոն գերազանց էր խաղում, կամ էլ Մարոկոյի ֆուտբոլիստներն էին վրիպում:

Արդյունքում հանդիպման ընթացքում այլևս գոլ չի եշել, Պորտուգալիան առաջին հանդիպմանը ձեռք բերված մեկ միավորին ավելացրել է երեք միավոր և անցել խմբում առաջին տեղը, իսկ Մարոկոն կորցրել է 1/8-րդ եզրափակիչ անցնելու շանսը:

Նշենք, որ Ռոնալդուն 4 գոլով  խաղարկության լավագույն ռմբարկուն է, բացի այդ այսօրվա գոլը իր համար 85-րդն էր հավաքականի կազմում: Ռոնալդուն գերազանցել է նաև լեգենդար հունգարացի Ֆերենց Պուշկաշի ռեկորդը:

B խմբի երկրորդ հանդիպումը, որտեղ միմյանց հանդիպելու են Իսպանիան և Իրանը սկսվելու է ժամը 22:00-ին, իսկ մինչ այդ ժամը 19:00-ին կայանալու է A խմբի հանդիպումը ՈՒրուգվայի և Սաուդյան Արաբիայի միջև: