Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի, 672-ը տուժել է
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի, 672-ը տուժել է

Մարոկկոյում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 820-ի։

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տուժել է 672 մարդ, որոնցից 205-ի վիճակը ծանր է։

Ավերածությունների չափով պայմանավորված՝ պատճառված վնասի չափը պարզել դեռևս հնարավոր չէ։ Մարդիկ դեռ մնում են փլատակների տակ։

Աղետը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Աղետի էպիկենտրոնը գրանցվել է 71 կմ խորության վրա՝ Մարաքեշից հարավ-արևմուտք գտնվող Ատլասի լեռներում: 19 րոպե անց ուժեղ ստորգետնյա ցնցումները կրկնվել են:

Աղետն ամենաշատը հարվածել է Մարաքեշին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: