Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2800-ը
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2800-ը։ Տուժել է 2562 քաղաքացի։ Փլատակների տակ մնացածներին փրկելու համար որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել են փրկարարական ջոկատներ Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և Քաթարից։
Ըստ լրատվամիջոցի՝ երկրաշարժի գոտու զգալի մասը գտնվում է դժվարամատչելի վայրերում, իսկ իշխանությունները չեն արել այս տարածքում ապրող անհայտ կորածների նկարագրությունը։
Տարերային աղետը ամենաշատը հարվածել է Մարաքեշին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 300 հազար մարդ տուժել է Մարաքեշում և հարակից շրջաններում։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։