Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 632-ի, 329-ը տուժել է
Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 632-ի, 329-ը տուժել է

Մարոկկոյում տեղի ունեցած 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 632-ի։ Տուժել է 329 մարդ։

Աղետի էպիկենտրոնը գրանցվել է 71 կմ խորության վրա՝ Մարաքեշից հարավ-արևմուտք գտնվող Ատլասի լեռներում: 19 րոպե անց ուժեղ ստորգետնյա ցնցումները կրկնվել են։

Աղետն ամենաշատը հարվածել է Մարաքեշին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: