Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2012-ի, վիրավորների թիվը 1404-ի
Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2012-ի, վիրավորների թիվը 1404-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ առնվազն 2012 մարդ մահացել է, 1404 մարդ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։

Փլատակների տակ մնացածներին փրկելու համար որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել