Մարոկկոյում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի։
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ տուժել է 672 մարդ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ մարդիկ դեռ շարունակում են փլատակների տակ մնալ։
Աղետը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Աղետի էպիկենտրոնը գրանցվել է 71 կմ խորության վրա՝ Մարաքեշից հարավ-արևմուտք գտնվող Ատլասի լեռներում: Այն ամենաշատը հարվածել է Մարաքեշին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: