Մարոկկոն և Իսպանիան խստացնում են սահմանային անվտանգությունը Սեուտա միգրանտների հոսքի վերսկսման կոչերի ֆոնին

17:14, 15.08.2026

Մարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է մի խումբ անձանց, որոնք կասկածվում են Սեուտա և Մելիլյա անօրինական մուտք գործելու նոր փորձեր հրահրելու մեջ։

Սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունների համաձայն՝ սահմանով միգրանտների զանգվածային անցումը պետք է տեղի ունենար այսօր՝ օգոստոսի 15-ին։

Մարոկկոյի իշխանությունների տվյալներով՝ վերջին օրերին անվտանգության միջոցառումները հատկապես խստացվել են։ Ֆնիդեկ սահմանային քաղաքում իշխանությունները տեղադրել են լրացուցիչ արգելապատնեշներ, այդ թվում՝ փշալարեր։ Սահմանին տեղակայվել են նաև ջրցան մեքենաներ։

Միևնույն ժամանակ, Սեուտայում ներկայումս մոբիլիզացված է Իսպանիայի ազգային ոստիկանության 880 աշխատակից։ Նրանց օգնում են լրացուցիչ 2000 զինվորականներ և քաղաքացիական գվարդիայի 700 աշխատակիցներ։

Տեղեկատվության համար՝ օգոստոսի սկզբին տասնյակ հազարավոր միգրանտներ փորձել են մտնել իսպանական Սեուտա անկլավ Մարոկկոյի տարածքից։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ քաղաք անօրինական մուտք է գործել մոտ 60 000 մարդ։ Սեուտայում միգրանտների ճգնաժամի հետևանքով զոհվել է 100 մարդ։

Իսպանական կառավարությունը հայտնում է, որ միգրանտների մեծ մասը ժամերի կամ օրերի ընթացքում վերադարձել է Մարոկկո։ Այս պահին Սեուտայում կա մոտ 5000 միգրանտ։

Նմանատիպ