Մառնեուլիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժածներից մեկի մոտ ուղեղի ցնցում է, իսկ մյուսն ունի քթի ոսկոռի կոտրվածք
Մառնեուլիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած երկու անձ բուժվում է Ավերսի կլինիկայի Մառնեուլիի մասնաճյուղում:
Ըստ կլինիկայի նյարդաբան, Մանանա Նոդիայի, նրանցից մեկի մոտ ուղեղի ցնցում է, իսկ մյուսի մոտ կոտրվել է քթի ոսկորը:
«Անցած գիշեր ընդունել ենք երկու պացիենտի: Նրանցից մեկն ունի ուղեղի ցնցում, իսկ մյուսը քթի կոտրվածք, Հայմորի ոսկորի փոքր կոտրվածք, և այս փուլում վիրաբուժական միջամտություն չի պահանջվել: Նա կորցրել էր գիտակցությունը և վնասվածքից հետո որոշ ժամանակ չէր հիշում կատարվածը: Նա ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ»,- ասել է Մանանա Նոդիան: