Մառնեուլի շրջանի Զեմո Սարալի գյուղում սպանություն է տեղի ունեցել: Այդ մասին տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը:
Հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Հաղորդվում է, որ բոլորը մեկ ընտանիքի անդամներ են:
Սպանության դրդապատճառը դեռ հայտնի չէ: