Մառնեուլիում փախստական ընտանիքների համար կառուցվել է գյուղական բնակավայր
Մառնեուլիում փախստական ընտանիքների համար կառուցվել է գյուղական բնակավայր

Ըստ Փախստականների, էկո-միգրանտների և ապրուստի միջոցներով ապահովման գործակալության տվյալների, Մառնեուլիում տեղահանված ընտանիքների համար կառուցվել է գյուղական բնակավայր:

Գերատեսչության տվյալներով,ժամանակակից չափանիշներին համապատասխանող 31 տուն հանձնվել է այն ընտանիքներին, որոնք տարիներ շարունակ ապրել են վթարային շենքում:

«Նորարար նախագծի իրականացումը հնարավոր դարձավ Գերմանիայի եւ Վրաստանի կառավարությունների հաջող համագործակցության արդյունքում հատկացված 10 մլն եվրո դրամաշնորհի շրջանակներում: Կարեւոր է, որ նոր գյուղի շրջակայքում կսկսվի նաև մանկապարտեզի շինարարությունը:

Բացի այդ, նախագիծը նախատեսում է տեղահանված ընտանիքների հողամասերում ավելի քան 200 տան կառուցում, 24 փոքր ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, ութ նոր մանկապարտեզների կառուցում և երկու նախադպրոցական հաստատությունների վերականգնում: Ամբողջ երկրում աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է», – հայտնել են փախստականների գործակալությունում: