Մառնեուլիում պատշգամբի փլուզման հետևանքով երկու մարդ մահացել է, երկու դեռահաս՝  տեղափոխվել  հիվանդանոց
Մառնեուլիում պատշգամբի փլուզման հետևանքով երկու մարդ մահացել է, երկու դեռահաս՝ տեղափոխվել հիվանդանոց

Մառնեուլիում դժբախտ պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել:

Տեղացիների խոսքով՝ պատշգամբի փլուզման հետևանքով մահացել է 40-ը չլրացած և ութ ամսեկան հղիության շրջանում գտնվող կին:

Երկու դեռահաս տեղափոխվել են հիվանդանոց: Համեմատաբար ծանր առողջական վիճակում գտնվող ութամյա երեխային տեղափոխել են Թբիլիսի։

Փրկարար ծառայությունն ու դատաբժշկական փորձագետները տեղում դեռ աշխատում են։

Այսօր Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում փլուզվել է հինգերորդ հարկի պատշգամբը։ Տեղացիների խոսքով՝ շենքը վթարային է։