Մառնեուլիում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել դիտավորությամբ սպանության համար
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության ծառայողները, ձեռնարկված թեժ հետախուզական-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1973 թվականին ծնված Ա.Ի.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հուլիսի 14-ին Մառնեուլիի քաղաքապետարանի Մեորե Քեսալո գյուղում հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ առկա կոնֆլիկտի հիմքով համագյուղացի՝ 1958 թ.-ին ծնված Տ.Ե.-ին վիրավորել է որսորդական հրացանով և դեպքի վայրից դիմել փախուստի։ Ավելի ուշ վիրավորը մահացել է բուժհաստատությունում։
«Դիտավորյալ սպանությունը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասվում է տեղեկատվության մեջ։