Մառնեուլիում մեծամասնական պատգամավորի ֆինանսավորմամբ 500 ընտանիք կստանա սննդամթերք
Մառնեուլիում մեծամասնական պատգամավորի ֆինանսավորմամբ 500 ընտանիք կստանա սննդամթերք

Մառնեուլիի մունիցիպալիտետում մեծամասնական պատգամավոր Թամազ Նավերիանիի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ 500 ընտանիքի բաժանում են սննդամթերք:

Օգնությունն ստանալու են սոցիալապես անապահով ընտանիքները և խոցելի խմբերը: 500 ընտանիքի սննամթերքի փաթեթները քաղաքացիների տուն կտանեն գամգեոբայի աշխատակիցները: Գործընթացին ներգրավված է նաև Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը և «Մառնեուլի Մոլին»:

«Կարանտին հայտարարելուց անմիջապես հետո կենտրոնական և տեղի իշխանության ներկայացուցիչներս 24 ժամ ժողովրդի կողքին ենք: Շարունակվում է կարիքավոր ընտանիքների օգնությունը: Այսօր 500 ընտանիք կստանա սննդամթերք: Ոչ մի ընտանիք չի մնա առանց օգնության և ուշադրության: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս բարդ ժամանակաշրջանում եղել են մեր քաղաքացիների կողքին»,- հայտարարել է Մառնեուլիի մունիցիպալիտետում մեծամասնական պատգամավոր Թամազ Նավերիանիի: