Մառնեուլիում իրականացվում է խմելաջրի ցանցի կառուցման լայնածավալ ծրագիր
Մառնեուլի մունիցիպալիտետում խմելաջրի նոր ցանցի գործարկման նպատակով իրականացվում է ենթակառուցվածքային լայնածավալ ծրագիր:
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղեկացմամբ, ծրագրի ավարտից հետո շրջանի երեք խոշոր վարչական միավորումի՝ Ալգեթի, Քութլիարի և Կապանախչի, 8 գյուղի ընդհանուր առմամբ 19 107 շահառու կկարողանա լիարժեք օգտվել որակյալ խմելաջրից:
Առկա տեղեկությամբ, տեղում աշխատանքներն իրականացվում են հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հանձնարարականների հիման վրա:
Ծրագիրն իրականացվում է համատեղ կենտրոնական և տեղական բյուջեների ֆինանսավորմամբ և արժեքը կազմում է 2 677 520 լարի:
Խմելաջրի ցանցի կառուցման գործընթացին տեղում ծանոթացել են մարզի և մունիցիպալիտետի պաշտոնյա առաջին դեմքերը:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան