Մառնեուլիում երկու անձ է ձերբակալվել Սադախլո գյուղի ընտրական տեղամասում տեղի ունեցածի հետ
Վրաստանի ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1984 թվականին ծնված Ռ.Ի.-ին և ծնված 1990թ.-ին ծնված Է. Ի.-ին :
«Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ժամանակ ամբաստանյալները քվեաթերթիկներ են տեղադրել թիվ 1 ընտրատարածքում գտնվող արկղի մեջ։ Նշված փաստով Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովի որոշմամբ թիվ 69 ընտրական տեղամասում քվեարկությունը դադարեցվել է, քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահներ ձերբակալել են Ռ.Ի.-ին և ծնված 1990թ.-ին ծնված Է. Ի.-ին»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտրությունների հետ կապված փաստաթղթերի՝ ընտրացուցակների, արձանագրությունների, քվեաթերթիկների, գրանցման մատյանների և վերահսկիչ թերթիկների դիտավորությամբ կեղծելուն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։