Մառնեուլիում բացվել է ֆուտբոլի նոր մարզադաշտ՝ նախատեսված 2000 երկրպագուների համար։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ մարզադաշտի համալիրը ներառում է ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով (II կարգ) նախատեսված բոլոր անհրաժեշտ տարածքները։
«Մարզադաշտը հագեցած է ժամանակակից հակահրդեհային համակարգով և լիովին հարմարեցված է հաշմանդամների համար։ Նոր մարզադաշտի նախագծային և շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են պետբյուջեից 8,2 մլն լարիով»,- ասված է կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ։