Մառնեուլիում անչափահաս աղջկան փախցնելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի
Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները 1998 թվականին ծնված Գ.Մ.-ին ձերբակալել են անչափահասին անօրեն ազատազրկման մեղադրանքով:
Նախարարության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է 7-10 տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը երեք հանցակիցների հետ միասին, ընթացիկ տարվա փետրվարի 14-ին, Մառնեուլի քաղաքում, ամուսնանալու նապտակով, անօրեն ազատազրկել է 2002 թվականին ծնված Ա.Ղ.-ին և ավտոմեքենայով տարել դեպքի վայրից:
Իրավապահները ինտենսիվ որոնողական և քննչական գործողությունների հետևանքով, Մառնեուլիի մունիցիպալիտետում ձերբակալել են Գ.Մ.-ին, իսկ աղջկան վերադարձրել տուն:
Հետաքննությունն ընթանում է անչափահասին դիտավորյալ ազատազրկելու փաստով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: