Մառնեուլիից տեղափոխված հիվանդը ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս է գրվելու Առաջին համալսարանական կլինիկայից
Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայից, այսպես կոչված, Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից պացիենտ է դուրս գրվում:
Ըստ կլինիկայի տնօրեն՝ Լևան Ռատիանիի, հիվանդը, որը ժամանակին գտնվում էր ծայրահեղ վիճակում, ապաքինվել է կորոնավիրուսից:
«Այս փուլում կլինիկայում կա 55 պացիենտ: Գիտեք, որ մեր կլինիկան, առաջին հիվանդը եկել էր Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից, որի վիճակը կրիտիկական էր: Ընդհանուր առմամաբ, կնոջ վիճակը դրական է այս պահի դրությանբ, ուզում եմ երկրին հայտնել, որ նա ապաքինվել է և մի քանի ժամից կլքի կլինիկան: Այս կնոջ վիճակը ոչ թե կրիտիկական էր, այլև կյանքի և մահի սահմանին: Այս կլինիկայում ստացած բուժումից հետո կինը ողջ է մնացել և դուրս է գրվում կլինիկայից առանց կորոնավիրուսի», – ասաց Ռատիանին: