Մառնեուլիի շրջանի Մարադիս գյուղում կանայք պահպանել են «կորոնավիրուսով» վարակված ընտանիքի կարտոֆիլի բերքը
Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարադիս գյուղում կանայք պահպանել են «կորոնավիրուսով» վարակված ընտանիքի կարտոֆիլի բերքը: Այս մասին տեղեկություն է տարածում ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունը:
Ինչպես ասվում է տեղեկության մեջ, մի քանի ակտիվ կին բերքը պահպանելու նպատակով, հնձել է վարակված ընտանիքի հողամասը:
«Տեղի բնակիչ Նաիրա Պաքսաձեն, այլ ակտիվ կանանց հետ միասին, հնձել է մոլախոտերով խառը հողամասը և պահպանել այն ընտանիքի եկամտի միակ աղբյուրը, որի անդամները բուժում են անցնում հիվանդանոցում: Իհարկե, աշխատելիս կանայք պահպանել են սոցիալական հեռավորություն»,- ասվում է տեղեկության մեջ:
Նաիրա Պաքսաձեն «Տասո» հիմնադրամի աշխատակից է և ներգրավված է ՄԱԿ-ի կանանց կազմակերպության համայնքային մոբիլիզացման նախագծին: