Մառնեուլիի մունիցիպալիտետում ոստիկանները մեկ անձի են ձերբակալել դիտավորյալ սպանության համար
Մառնեուլիի մունիցիպալիտետում ոստիկանները մեկ անձի են ձերբակալել դիտավորյալ սպանության համար

Վրաստանի ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները, թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1985 թվականին ծնված Ռ.Բ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով։

«Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի Ղիզիլաջլո գյուղում, նախկինում տեղի ունեցած կոնֆլիկտի հիմքով, մեղադրյալը դանակահարել է 1991 թվականին ծնված Ի.Ա.-ին և փախել է դեպքի վայրից։ Վիրավորը մինչ հիվանդանոց տեղափոխվելը մահացել է։

Ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանները որպես կասկածյալ բերման են ենթարկել Ռ.Բ.-ին:

Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը։

«Դիտավորյալ սպանությունը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- հայտնել են ՆԳՆ-ից։