Մառնեուլիի մունիցիպալիտետում հատուկ ձայնային ավտոմեքենաներով սկսվել է տեղեկատվական քարոզարշավ
Մառնեուլիի մունիցիպալիտետում հատուկ ձայնային ավտոմեքենաներով սկսվել է տեղեկատվական քարոզարշավ:
Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, քաղաքի փողոցներում և Մառնեուլիի գյուղերում ողջ օրվա ընթացքում կերթևեկեն մեքենաներ, որոնց վրա մոնտաժված կլինեն էլեկտրադինամիկ բարձրախոսներ և հայտարարություն կարվի երեք լեզուներով – վրացերեն, ադրբեջաներեն և հայերեն:
Հայտարարության միջոցով բնակչությանը կտեղեկացնեն, որ Մառնեուլին հայտարարվել է խիստ կարանտինային գոտի և բնակչությանը տանը մնալու, իսկ ջերմություն ունենալու դեպքում՝ հիվանդանոց դիմելու կոչ կանեն: