Մառնեուլիի մունիցիպալիտետում արտահանողները ուսումնասիրել են սառնարանային տնտեսությունը
Մառնեուլիի մունիցիպալիտետում այսօր արտահանողները ուսումնասիրել են սառնարանային տնտեսությունը։
Ըստ նրանց՝ իրենք գնելու են գյուղմթերքներ, որոնց արտահանումը կիրականացնեն տարբեր երկրներ:
Ինչպես արտահանողները հայտնել են Վիաստանի Առաջին Ալիքին, համաձայնագիրն արդեն ձեռք է բերվել, և նրանք մի քանի օրից կսկսեն արտադրանքը մունիցիպալիտետից արտահանել:
«Ջեոտրանս» – ի արտահանման մենեջեր Լևան Մամուլաշվիլիի խոսքով՝ արդեն երկար ժամանակ է, ինչ Մառնեուլիից և Բոլնիսիից, դեպի ԱՊՀ երկրներ և ասիական երկրներ, արտահանվում է արտադրանքը, և այսօրվա միջոցառումը շատ կարևոր է:
«Մենք տեղում ծանոթացանք գյուղի նախարարության կողմից կազմակերպված տեղական սառնարանային տնտեսությանը: Շատ լավ է, այդ միջոցառման կազմակերպումը, որպեսզի չդադարեցվիի բիզնեսի շարջանառությունը և բիզնեսի շարժը, որը երկար ժամանակ կատարում է մեր ընկերությունը: Հետևաբար այս կորոնավիրուսային պայմաններում այս հաստատությունների պատշաճ գործունեությունը շատ կարևոր է: Պետության և բիզնեսի համատեղ միջոցառումները նույնպես կարևոր են, մեկ պատուհանի սկզբունքի կարևոր կանոնն է, որը կօգնի կազմակերպել այս ամենը», – ասաց Լևան Մամուլաշվիլին:
Արտահանողներին այսօր դիմավորեցին տեղական իշխանությունների նեիկայացուցւչները՝ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության փոխնախարարը, որոնք, բացի սառնարանային տնտեսությանը, այցելեցին նաև Մառնեուլիում գտնվող բաց գյուղատնտեսական շուկա: