Մառնեուլիի միջադեպի ժամանակ ձերբակալված Լաշա Քվելաձեի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, նրա խափանման միջոցի հարցը դատարանը քննարկելու է վաղը
Մառնեուլիի միջադեպի կապակցությամբ, ձերբակալված «ազգային շարժման» ներկայացուցիչ, Լաշա Քվելաձեի խափանման միջոցի հարցը հարցը Բոլնիսի քաղաքային դատարանը քննարկելու է վաղը: Նիստը նշանակված է ժամը 11:00-ին:
Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, փաստաբան Դիանա Մարտիաշվիլիի հայտարարությամբ, Քվելաձեի կորոնավիրուսի թեստի պատասխանն արդեն հայտնի է: Նրա մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել և տեղափոխվել է նախնական ձերբակալության մեկուսարան: Մեղադրանք առաջադրելուց հետո, նրան Մառնեուլիի ոստիկանության շենքից բարձր ջերմության պատճառով տեղափոխել էին կլինիկա:
Մառնեուլիի միջադեպի կապակցությամբ ձերբակալված Լաշա Քվելաձեին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով ՝ 120-րդ (առողջությանը կանխամտածված վնաս հասցնել) և 162-րդ (քվեարկության շենքում, ընտրական հանձնաժողովի տեղակայման վայրում կամ նրա հարակից տարածքում, նախընտրական քարոզարշավի կամ նախընտրական քարոզարշավի միջոցառման ժամանակ բռնություն կամ սպառնալիք) հոդվածներով:
Հիշեցնենք, Բոլնիսիում և Մառնեուլիում տեղի ունեցած միջադեպերի գործով ձերբակալվել է չորս մարդ: