Մառնեուլիի մի քանի գյուղում բողոքի ցույցեր են անցկացվել: Տեղացիները պահանջում են իրենց բերքի ամբողջական իրականացումը և ճանապարհների բացումը: Նրանք ասում են, որ ցանկանում են շրջել և վաճառել իրենց սեփական արտադրանքը:
Միևնույն ժամանակ, տեղի բնակչությունը դժգոհ է այն փաստից, որ մեքենաներով երթևեկելը արգելված է: Նրանք ցանկանում են Մառնեուլիում բացել հատուկ կազմակերպված անցակետերե և պահանջում են ավարտել կարանտինը:
Բնակչությանը հանդիպել են Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին և Մառնեուլիի մարզպետ Զաուր Դարգալին: Նրանք ծանոթացան բնակչության պահանջներին: Ըստ մարզպետի, տեղական արտադրանքը ամբողջությամբ վաճառքի կհանվի: Տեղում կան բեռնատարներ, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչներ, որոնք ապրանքը գնում են բնակչությունից: