Մառնեուլի են մտել ռազմական տեխնիկայով և հատուկ սարքավորումներով բեռնված մեքենաներ
Մառնեուլիում, որտեղ հայտարարվել է կարանտին, մտել է ռազմական տեխնիկա, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով բեռնված տրանսպորտային միջոցներ:
Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:
Մառնեուլիում և Բոլնիսում հայտարարվել է կարանտին:
Նշված մունիցիպալիտետներում կարանտինի ժամանակ հասարակական կարգը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը:
Բացի այդ, Վրաստանի պաշտպանության ուժերը ներքին գործերի հետ համակարգմամբ, Մառնեուլիի և Բոլնիսիի մոտ տեղադրելու են հատուկ անցակետեր: