Մարմնավաճառությանը նպաստելու և մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով ձերբակալվել է 11 մարդ
Գլխավոր դատախազության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները և Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը ձերբակալել է 11 մարդու։
Ըստ ՆԳՆ-ի, մարմնավաճառությանը նպաստելու համար ձերբակալված են՝ 1967 թվականին ծնված Դ.Ե.-ն, 1974 թվականին ծնված Ն.Բ.-ն, 1967 թվականին ծնված Գ.Կ.-ն, 1982 թվականին ծնված Ն.Օ.-ն, 1971 թվականին ծնված Դ.Խ.-ն, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, 1970 թվականին ծնված .Չ.Ն-ն, 1981 թվականին ծնված Գ.Կ.-ն, 1979 թվականին ծնված Ռ.Կ.-ն 1964 թվականին ծնված Զ.Կ.-ն եւ 1964 թվականին ծնված Ն.Դ.-ն:
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները Թբիլիսիի Խիզանիշվիլի, Չիրանախնի և Ագլաձեի փողոցներում գտնվող հյուրանոցների համարները համակարգված կերպով տրամադրել են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց՝ հաճախորդների սպասարկման նպատակով համապատասխան գումարի դիմաց։ Նշված կանայք սեռական ծառայությունների մատուցման արդյունքում ստացված վարձատրությունից ամբաստանյալներին վճարել են որոշակի գումար»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Իրավապահները, իրենց իսկ տեղեկություններով, հյուրանոցներում կատարված խուզարկությունների արդյունքում որպես ապացույց առգրավել են մարմնավաճառության արդյունքում ձեռք բերված գումարը։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի «Ա» ենթակետով, ինչը ենթադրում է մի խմբի կողմից նախապես պայմանավորվածությամբ մարմնավաճառության խթանում և մարմնավաճառության համար վայր տրամադրելը։ Հանցագործությունները պատժվում են չորսից յոթ տարվա ազատազրկմամբ։